«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Աշխարհի ո՞ր երկրները չունեն խորհրդարանական ընդդիմություն

Աշխարհի ո՞ր երկրները չունեն խորհրդարանական ընդդիմություն
03.06.2022 | 07:22

Հայաստանն այլևս չի կարող հանդես գալ որպես խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություն:
Խորհրդարանը գործում է փաստացի առանց ընդդիմության, որի գոյությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ:


Մենիշխանության այս վիճակը հանգեցրել է խորհրդարանական կառավարման ճգնաժամի: Չի կարող երկրի օրենսդիր իշխանությունը կազմված լինել միայն մեկ կուսակցության կողմից, դա ունի հստակ բացատրություն` մենիշխանություն:
Ներկա պահին, Հայաստանից բացի, աշխարհում կա ընդամենը 6 երկիր, որտեղ կառավարում է մեկ կուսակցություն, և չկա ընդդիմություն:
Դրանք են.
1. Չինաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 1949 թվականից,
2. Կուբայի կոմունիստական կուսակցությունը՝ 1959 թվականից,
3. Էրիթրեայի ժողովրդական ճակատը՝ 1993 թվականից,
4. Հյուսիսային Կորեայի աշխատավորական կուսակցությունը՝ 1948 թվականից,
5. Լաոսի ժողովրդական հեղափոխական կուսակցությունը՝ 1975 թվականից,
6. Վիետնամի կոմունիստական կուսակցությունը՝ 1976 թվականից:


Վահան Բաբայան

Դիտվել է՝ 14588

Մեկնաբանություններ